Սեպտեմբերի 30-ին Սարալանջի ճանապարհին հնչած կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածք ստացած 21-ամյա Լեւոն Հարությունյանի հարազատները NEWS.am-ին հայտնել էին, որ գործի շրջանակներում ձերբակալվածներ դեռեւս չկան, նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ տուժող Լեւոն Հարությունյանը «Շառլոտ» գիշերային ակումբի սեփականատիրոջ եղբորորդին է, ում հայրը օգոստոսի 26-ին մասնակցել էր նույնակումբում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Միջադեպից հետո անանուն աղբյուրների վրա հղումով տեղեկատվություն էր տարածվել, իբր միջադեպի մասնակիցների թվում է եղել նաեւ ֆինանսների նախարարի որդին, սակայն NEWS.am-ի հավաստի տեղեկություններով`ապացուցվել է, որ այս տեղեկատվությունը պարզ հերյուրանք է. Գագիկ Խաչատրյանի որդիները միջադեպի օրը եւ դրան նախորդող ու հաջորդող շաբաթներին գտնվել են Ամերիկայի ՄիացյալՆահանգներում եւ չէին կարող որեւէ կապ ունենալ նման միջադեպի հետ:




























