Նոյեմբերի 6-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 40244.9 տոննա պտուղ-բանջարեղեն, խաղող եւ կարտոֆիլ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը՝ ամփոփելով տարվա ընթացքում պտուղ-բանջարեղենի արտահանման տվյալները:

«Այդ թվում՝ 12716.9 տոննա պտուղ, որից 5605.1 տոննա խաղող, 2963.8 տոննա դեղձ, 6945.6 տոննա բանջարեղեն եւ 20582.3 տոննա կարտոֆիլ: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 47327.4 տոննա պտուղ-բանջարեղեն, խաղող եւ կարտոֆիլ, այդ թվում՝ 31067.5 տոննա պտուղ, որից 4500.5 տոննա խաղող, 974.1 տոննա դեղձ, 16259.9 տոննա բանջարեղեն եւ 10369.5 տոննա կարտոֆիլ, իսկ 2013 թվականին տարեկան արտահանման ծավալները կազմել են 64505.1 տոննա պտուղ-բանջարեղեն եւ կարտոֆիլ, որից՝ 23258.9 տոննա ծիրան, 7562.8 տոննա խաղող, 6379.6 տոննա բանջարեղեն եւ 23978.2 տոննա կարտոֆիլ»,- ասաց նա:

Նախարարի տեղակալի հավաստմամբ  2014 թվականի արտահանման ծավալների նվազումը 2013 թվականի համեմատությամբ պայմանավորված է ծիրանի բերքի սակավությամբ, քանի որ նախորդ տարի արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի ընդհանուր ծավալի ավելի քան 36 տոկոսը կազմել է ծիրանը: