Նոյեմբերի 6-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Դանիել Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):