Նոյեմբերի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Հովհաննես Խ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. հոկտեմբերի 8-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով ((Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):




























