Նոյեմբերի 6-ին, ժամը 06.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 30-ամյա Գոռ Վ .-ն եւ հայտնել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցում իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ին, «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի մոտ, ավտոմեքենան Գոռ Վ.-ի ուղղությամբ վարելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 24-ամյա Գեւորգ Ք.-ն է, որը ժամը 14.00-ին բերման է ենթարկվել եւ հայտնել, որ վիճաբանության ժամանակ եղել է միայնակ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























