Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Արթուր Կյալունցը նոյեմբերի 4-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ կինը` 41-ամյա Սոնյա Ավետիսյանը, տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել:
Նոյեմբերի 6-ին Սոնյա Ավետիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում որպես անհայտ կորած:
Հագին եղել է սեւ կաշվե բաճկոն, սեւ անդրավարտիք, բարձրակրունկ կոշիկներ:
Արտաքին նշաններն են` հասակը 150-155 սմ, նիհարավուն կազմվածքով, դեմքը կլորավուն, մազերը սեւ` միջին երկարության, աչքերը՝ սեւ:
Սոնյա Ավետիսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010-59-07-04, 094-13-43-03 կամ 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:




























