Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 08.01-ին ահազանգ է ստացվել , որ Եղեգնաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 2 հասցեում՝ ֆերմայում, շները հոշոտել խոշոր եւ մանր եղջերավոր անասուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թափառող շները հոշոտել են Խ. Մ.-ին պատկանող մոտ 25 մանր եղջերավոր անասուն: