Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 7-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհին` Դիլիջան-Վանաձոր 10-րդ կմ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 07 ՏՍ 830 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են 43-ամյա Ա. Ղ.-ի ավտոմեքենան եւ դուրս բերել ճանապարհի երթեւեկելի մաս:




























