«168 ժամ» թերթը գրում է. «Եռյակի նախորդ հանրահավաքից անցել է երկու շաբաթ, սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները չգիտեն, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը, կամ ընդհանրապես ինչ գործողություններ են ձեռնարկելու եռյակի կուսակցություններն առաջիկայում իրենց հռչակած իշխանափոխությունն իրականացնելու համար։
Մասնավորապես, մեր տեղեկություններո,որոշ տակտիկական տարաձայնություններ կան ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ։ ՀԱԿ ներկայացուցիչները համարում են, որ այս պահին հանրահավաքային շարժումը դադարեցնելը վտանգավոր է, քանի որ իրենք հասարակությանը հանել են ոտքի, եւ քանի դեռ կա հասարակաակն լուրջ ակտիվություն, այն պետք չէ սառեցնել։
Ի տարբերություն ՀԱԿ-ի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ հանրահավաքներ կազմակերպելը ոչինչ չի տա, եթե ինքը նոր ասելիք չունի հրապարակում հավաքվածներին։ Ընդհակառակը, նա կարծում է, որ ինքը կարողացել է իշխանությանը ցույց տա, որ կարողանում է հրապարակում մի քանի տասնյակ հազար մարդ հավաքել եւ համոզված է, որ այդքան մարդ ինքը կարող է հավաքել ցանկացած պարագայում։ Ի տարբերություն ՀԱԿ-ի, Ծառուկյանը համոզված է, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, քանի որ իշխանության ռեսուրսը գնալով սպառվում է, քանի որ դժգոհությունն իշխանությունից ավելի է մեծանում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























