Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ, մայիսի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում մահացած հայտնաբերված ՌԴ քաղաքացի, 30-ամյա Պավել Ալմազովի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Նոր կյանք» կազմակերպությունից, որն էլ Հայաստանն էր հրավիրել Պավել Ալմազովին իր «EXPROMPTUS» էստրադային նվագախմբով:

Նրանց փոխանցմամբ՝ որեւէ նորություն այս գործով չկա, մեղադրյալներ նույնպես:

Նշենք, որ փաստի առթիվ դեռ մայիսին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Պավել Ալմազովը «EXPROMPTUS» էստրադային նվագախմբի կիթառահարներից էր, Հայաստան էր եկել Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 2-6-ը Երեւանում եւ Գյումրիում կայանալիք բարեգործական համերգների: