Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Գոհար Ա.-ին եւ նույն թվականին ծնված Մարիամ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Գոհար Ա.-ն օգոստոսի վերջերին պատուհանը հրել բացելով՝ մուտք է գործել Արմավիր քաղաքի տներից մեկը եւ այնտեղից գողացել տարբեր տեսակի կենցաղային եւ էլեկտրական սարքավորումներ` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:

Տանտերը գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնել: Ոստիկանները նրանից հաղորդում են ընդունել:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քնչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչություն: