Գործարար Սիլվա Համբարձումյանը որոշել է գարնանը մտնել քաղաքականություն, երբ արդեն որոշակի կլինեն քաղաքական վերադասավորումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիլվա Համբարձումյանը:

Նա նշեց, որ որոշել է գործել կամ որպես անկուսակցական, ինչպես եղել է միշտ, կամ էլ կուսակցություն կբացի, առայժմ մտորումների մեջ է: Գործարարը հետեւում է եռյակի քաղաքականությանը:

Հարցին, թե կստացվի՞ նրանց մոտ որեւէ բան, հավատո՞ւմ եք, որ գործարար Ծառուկյանը իշխանափոխություն պահանջի, երբ նրա խնամին՝ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է, նա այսպես պատասխանեց. «Հույսը վերջինն է մահանում, սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի: Գարնանը ավելի պարզ կլինի, դրա համար իմ քաղաքական դաշտ մտնելը գարնանն է լինելու: Եթե եռյակը գնա իրական պատկերով, կմիանամ եռյակին, եթե գնա ոչ իրական պատկերով, կուսակցություն կստեղծեմ:

Կարծում եմ՝ այստեղ խնամիական կապը դեր չի խաղա երբեք, կարծում եմ՝ նա կպահանջի իշխանափոխություն, կարող է խնամին վարչապետ է, ինքն էլ ուզենա նախագահ լինի, չգիտեք մեր մոտ ոնց է»:

Սիլվա Համբարձումյանն ասաց, որ հանդիպում է տարբեր քաղաքական գործիչների հետ, քննարկումներ են անում, մտքեր են փոխանակում: