Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, նոյեմբերի 7-ին հաղորդում է ստացվել, որ 1995 թ. ծնված Արշակ Ե.-ն ժամը 11.40-ին քթի կոտրվածքով դիմել է «Մուրացան» բժշկական կենտրոն եւ հայտնել, որ վնասվածքն ստացել է մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի դիմաց` «Ֆոլքսվագեն» մակնիշի տաքսի ավտոմեքենայի մեջ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:




























