Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, նոյեմբերի 7-ին, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Արա Մ.-ին եւ 34-ամյա Էդգար Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ Էդգար Ա.-ի մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարայի մեջ լցված կանեփանման կանաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Բերման ենթարկվածները ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























