Ոստիկանության Արարատի բաժնում, նոյեմբերի 5-ին հաղորդում էր ստացվել Սիսավան գյուղում 45-ամյա Կամո Մ.-ն եւ 48-ամյա Վրեժ Փ.-ն ծեծի են ենթարկել 40-ամյա Արայիկ Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ օրը Արայիկ Ղ.-ն վագոն-տնակից գողացել էր Կամո Մ.-ի բջջային հեռախոսը:

Արայիկ Ղ.-ն հրավիրվել է բաժին եւ ներկայացրել բջջային հեռախոսը:

Կատարվում է հետաքննություն: