Նոյեմբերի 8-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 29-ամյա Արման Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի (Մարդուն առեւանգելը) 1-ին մասի մեղադրանքով:



























