Երեւանի Խորենացու փողոցում, նոյեմբերի 7-ին, ժամը 17.00-ին, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 42-ամյա Սեդա Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեդան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 17.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա Զարուհի Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























