Ոստիկանության Կոտայքի բաժնում հոկտեմբերի 27-ին հաղորդում էր ստացվել տաքսի ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ հեռախոսը մեքենայի սրահից գողացել է Երեւանի բնակչուհի, 38-ամյա Ռուզաննա Թ.-ն եւ վաճառել անհայտ անձի:
Կատարվում է քննություն:



























