Երեւանի Թեքեյան կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 8-ին, մեկնարկեց «Հայազն» կուսակցության երկրորդ համագումարը: Համագումարին մասնակցում են կուսակցության ներկայացուցիչներ հինգ մարզերից, նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամներ Ստեփան Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը, ազատամարտիկներ եւ այլք:
«Հայազն» կուսակցության երկրորդ համագումարը բացեց կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը, որը նշեց, որ այսօր միայն քաղաքական ելույթներ են լինելու: Համագումարը վարում են կուսակցության անդամներ Արմեն Մկրտչյանը եւ Արտավազդ Սարուխանյանը:
Համագումարի երկրորդ օրը կընտրվի կուսակցության նոր վարչություն, վերստուգիչ մարմին:




























