Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 09.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սեւան-Ծովագյուղ հատվածում (12-րդ կմ) «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZT 118 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել (մոտ 10 մ) դեպի լճափ:
Ջրափրկարարները դուրս են բերել ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի հատված:




























