Դանակահարության հետեւանքով «Արամյանց» բժշկական կենտրոն տեղափոխված  «Ֆորում» ռեստորանի սեփականատիրոջ՝ 37-ամյա Արտակ Գեւորգյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցից:

Արտակ Գեւորգյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, բայց գիտակցությունն առկա է: Նա վնասվածք էր ստացել կրծքավանդակի հատվածում, վիրահատել են թոքը:

NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ ռեստորանի սեփականտիրոջը դանակահարած մատուցողը այժմ գտնվում է փախուստի մեջ: Առաջիկայու դեպքով կհարուցվի քրեական գործ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որից պարզ կդառնա վնասվածքի աստիճանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ դանակահարել են «Ֆորում» ռեստորանի սեփականատիրոջը: Նրան տեղափոխել են հիվանդանոց: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ դանակահարության մեծ կասկածվում է ռեստորանի աշխատակիցներից մեկը: Մանրամանսեր ավելի ուշ հայտնի կլինեն: