«Ֆորում» ռեստորանի սեփականատեր՝ 37-ամյա Արտակ Գեւորգյանին դանակահարելու մեջ կասկածվում է նրա մատուցողը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ ռեստորանի սեփականատիրոջը դանակահարելու պատճառը կենցաղային բնույթի վիճաբանությունն էր: Բանն այն է, որ Արտակ Գեւորգյանը դիտողություն է արել մատուցողին՝ ասելով, որ դատարկ շշերը հավաքի ու բերի, սկսվել է վիճաբանություն: Այնուհետեւ հաշիվներ պարզելու համար մատուցողը իր եղբոր հետ եկել է եւ վիճաբանությունն հասցրել ավարտին՝ դանակահարելով ռեստորանի սեփականատիրոջը:
Հիշեցնենք, որ դանակահարել են «Ֆորում» ռեստորանի սեփականատիրոջը՝ 37-ամյա Արտակ Գեւորգյանին: Նրան տեղափոխել են «Արամյանց» բժշկական կենտրոն, առողջական վիճակը նորմալ է, վնասվածք էր ստացել կրծքավանդակի հատվածում, վիրահատել են թոքը:
NEWS.am-ի աղբյուրները հայտնել էին, որ ռեստորանի սեփականտիրոջը դանակահարած մատուցողը այժմ գտնվում է փախուստի մեջ: Առաջիկայում դեպքով կհարուցվի քրեական գործ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որից պարզ կդառնա վնասվածքի աստիճանը:



























