Փրկարար ծառայությունը նոյեմբերի 9-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 21/2 հասցեում գտնվող «Բլից» բենզալցկայանի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Պեժո» մակնիշի Լ5144 (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Ի.) եւ «Ռենջ Ռովեր» մակնիշի 50 AT 505 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները Կ. Ի.-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:




























