Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին, ժամը 17.10-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 53-ամյա Վաչիկ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: