Օրերս Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առեւտրի կենտրոններից մեկից գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Արման Ե.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա ժամը 18.30-ի սահմաններում խանութից փորձել է գողանալ 120.000 դրամ արժողությամբ տղամարդու բաճկոն եւ 13.900 դրամ արժողությամբ սպորտային 2 վերնազգեստ, սակայն խանութից դուրս գալիս միացել են տվյալ ապրանքների անվտանգության ցուցիչների ձայնային ազդանշանները եւ գողությունը կանխվել է առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցների եւ նշված առեւտրի կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից:

Կատարվում է հետաքննություն: