Նոյեմբերի 7-ին, ժամը 04.00-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Նունե Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 15-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:



























