Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ֆուչիկի փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող դեղատանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն եւ երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել` 15.09-ին:

Պարզվել է, որ մասնակի այրվել է Մարգարյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող դեղատան կախովի առաստաղը (մոտ 2քմ):

Նոյեմբերի 10-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդաշեն թաղամասի 12-րդ փողոցի թիվ 41 տանը կից այրվում է ցախատուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` 15.04-ին:

Ցախատանն այրվել են մոտ 1 խմ վառելափայտ եւ ստվարաթուղթ: