Նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Նորապատ-Հայկավան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-21099»-ի ուղեւորուհին` 1972 թ. ծնված Նարինե Ֆերոյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: