Նոյեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, միաժամանակ վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Ռազմիկ Միքայելյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ստացած մարմնական վնասվածքներով շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: