Նոյեմբերի 8-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 133-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց C 240» եւ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղեւորներից 1970 թ. ծնված Աշխեն Միքայելյանը մահացել է:
Նոյեմբերի 9-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ հետազոտվելու նպատակով իրենց մոտ բուժօգնության է դիմել է «ՎԱԶ-21011»-ի 20-ամյա ուղեւորուհին, ըստ որի բացատրության՝ նշված ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:





























