Նոյեմբերի 8-ին, ժամը 22.00-ին, 1989 թ. ծնված Մհեր Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ փախցրել են Ավանի Վախթանգովի եւ Սաֆարյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված իր «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, նոյեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1974 թ. ծնված, նախկինում 7 անգամ դատապարտված Հայկ Գ.-ն եւ հայտնել, որ ավտոմեքենան փախցրել է ինքը, որը կայանված է Չարբախ թաղամասում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:



























