Փրկարար ծառայությունը նոյեմբերի 11-ին, ժամը 12.18-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել՝ 15.26-ին: Ամբողջությամբ այրվել է Վ. Մ.-ին պատկանող տունը՝ գույքով (100 քմ):