Փրկարար ծառայությունը նոյեմբերի 11-ին, ժամը 16.33-ին ահազանգ է ստացել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Սեմյոնովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան - Դիլիջան հատվածի 77-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶ-2410» մակնիշի 36ՏԼ784  (վարորդ` Ա. Շ., ծնվ.1971) եւ «ԳԱԶ-2410» մակնիշի 30ՕԼ158 պետհամարանիշներով (վարորդ` Գ. Մ., ծնվ.1991թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ.Մ.-ը եւ «ԳԱԶ-2410» մակնիշի 30ՕԼ158 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղեւոր Ա. Գ.-ը (1989թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: