Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը հայտարարել է, թե սոցցանցերում լուսանկար գցելը դեմ է կրոնին։

Թուրքական Radikal պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության հերթական ամսաթերթում հայտարարություն է տպվել, ըստ որի,  սոցցանցերում անձնական լուսանկար գցելը եւ այն այլոց ցուցադրելը կրոնին դեմ է եւ պետք է հեռու մնալ նման «հարամ» բաներից։

Հայտարարության մեջ նշվել է, թե լուսանկարներ գցելու փոխարեն պետք է Աստծուն աղոթել, օգտակար գործեր անել եւ շրջապատ ստեղծել նման լավ գործեր անելով։