Չիլիում հունիսի 3-ին մայրաքաղաք Սանտյագոյից 155 կմ հարավ-արեւմուտք 5,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 54 կմ խորության տակ։ Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի վերջին Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի եւ դրան հետեւած ցունամիի արդյունքում զոհվել էր ավելի քան 500 մարդ։



























