Տարբեր ատյաների բյուրոկրատական մեքենան չի առանձնանում աշխատանքի եւ իրականության մարտահրավերների արձագանքման արագությամբ:
Հերթական օրինակը Զորավար Անդրանիկ փողոցի 89 համարի տան բակում նախօրեին տեղի ունեցած միջադեպն էր: Միջադեպը համառոտ ներկայացվում է shamshyan.com կայքում: Grand Cherokee մակնիշի ավտոմքենայի կին վարորդը վատ տեսանելության եւ նշանների բացակայության պատճառով արգելափակվել է 40 սմ խորությամբ փոսի մեջ:
Միջադեպն աղմուկ էր բարձրացել, դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու փրկարարները:
Սակայն այս պատմություն ունի նախապատմություն:
Պատմությունն, արդյոք, կոռուպցիոն տարրեր պարունակո՞ւմ է, եւ ինչո՞ւ է սկզբում իրականացվել ասֆալտապատում, այնուհետեւ փոխել խողովակները՝ հանձնենք իրավապահ մարմինների դատին:
Փաստ է, որ կոմունալ տնտեսության աշխատակցիները, խողովակները փոխելու աշխատանքներն իրականացնելիս, բակը թողել են քանդված՝ չհոգալով ալֆալտի վերականգնման մասին: Լուսավորման եւ ճանապարհային նշաններ տեղադրելու մասին կրկին ոչ ոք չի հոգացել:
NEWS.am-ի թղթակիցը դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ բաժին՝ հարցով, թե ե՞րբ է ծրագրվում ավարտին հասցնել աշխատանքները: Պատասխանը հետեւյալն էր. մոտակա օրերին, ձմեռը ալֆալտապատման աշխատանքների համար ամենաբարենպաստ տարվա եղանակը չէ: Սակայն անգամ տեղումների բացակայությունը նրանց չի դրդել ավելի արագ ավարտել աշխատանքները: Եվ միջադեպն ու ավտոմեքենայի հնարավոր կորուստը պաշտոնյաներին ստիպեց շտապել: Կամ էլ, համենայն դեպս համապատասխան տեսք ընդունել:



























