Մալաթիա-Սեբաստիայում հնչած կրակոցները գումարային պարտք,պահանջի հետեւանք են: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ երկու ընկեր միասին ինչ-որ գործ են դրել, գումարային խնդիր է առաջացել, վիճաբանել են, մեկը կրակել է մյուսի ուղղությամբ:

Վիրավորը մի քանի անգամ դատված է, ամուսնացած չէ  եւ չի աշխատում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ միջադեպ է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որի հետեւանքով որովայնի շրջանում հրազենային վնասվածքով 39-ամյա մի տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել Սեբաստիա փողոցում: Մանրամասները պարզվում են: NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: