Հայաստանը մարզերի զարգացման վարկային ծրագրի շրջանակում Եվրամիությունից 10 մլն եվրո կստանա: Այս մասին որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի՝ դեկտեմբերի 11-ի նիստի ժամանակ: Հայկական կողմից համաֆինանսավորումը կլինի 1.75 մլն եվրոյի չափով:
«Հայաստանի մարզերի զարգացման աջակցության» ծրագրով հանրապետությունը զարգացնելու է մարզերի տարածաշրջանային հավասարակշռված զարգացման ծրագրերը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել նախագիծ, որը կհստակեցնի մարզային կառույցների հիմնական իրավասություններն ու ինստիտուցիոնալ հնարավորությունները, վերանայել մարզային զարգացման ռազմավարությունը, ինչպես նաեւ ապահովել դրանց իրականացումը:
Ծրագրվում է նաեւ իրականացնել տարածքային զարգացման վարկային ծրագիր՝ հանրապետության մարզային զարգացման ծրագրերի առաջնահերթությամբ:



























