Ռուսաստանը վերջին շրջանում հեռացել է հայ-թուրքական մերձեցման իր քաղաքականությունից եւ Թուրքիայի հետ տարածաշրջանում խաղաղարարներ տեղակայելու նոր ռազմավարությանն է անցել: «Կլոր սեղանին» նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:
Չնայած դրան, ըստ փորձագետի, Մոսկվան հերքել է նման հնարավորությունը: Ըստ փորձագետի՝ տարածաշրջանում մեկ այլ անհանգստացնող միտում է՝ թուրք-իրանական մերձեցումը: «Այդ միտումն անհանգստացնում է բոլորին: Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարելով, թե այդ երկրները շահագրգռված չեն Ադրբեջանի անկախության մեջ, նկատի ուներ Իրանին, որն արդեն հայտարարել է Ադրբեջանում խաղաղարարների տեղակայման անթույլատրելիության մասին»,- նշել է Սարգսյանը: Այդ համատեքստում ու նաեւ հաշվի առնելով բարդ իարվիճակը Ղըրղզստանում, փորձագետը չի բացառել Իրանի հյուսիսային սահմանների մոտ՝ մերձկասպյան տարածաշրջանում, իրավիճակի սրման հնարավորությունը:




























