Թուրքիայում դեկտեմբերի 14-ին գյուլենական լրատվամիջոցների դեմ ոստիկանության սկանդալային գործողություններից հետո տեսահաղորդագրությամբ է հանդես եկել ԱՄՆ-ում գտնվող «Գյուլենի համայնքի» առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենը։

Ֆեթուլահ Գյուլենն իր տեսահաղորդագրության մեջ առանց անուն տալու խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Բոլոր փարավոնները գտնում են ինչ-որ թույլ տեղ ու ասում. «Ձեռքս եմ վերցնելու, գործն ավարտին եմ հասցնելու, խեղդելու եմ, տրորելու եմ»։ Շատերն են իրենց փարավոն կարծում, բայց նրանց վերջը հայտնի է։

Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։