Վրաստանի նախկին վարչապետի նախկին կինը՝ Ինգա Պավլովնան, նրան մեղադրել է երկկնության եւ իր անձնական նույնականացման տվյալները օգտագործելու մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Youtube-ում զետեղված տեսագրությունում Պավլովան հայտնում է, որ . Փարիզում ամուսնացել է Իվանիշվիլիի հետ, իսկ 1994-ին՝ ամուսնալուծվել: Սակայն միայն վերջերս է պարզել, որ 1991թ. նա Վրաստանում ամուսնացել էր Էկա Խվեդելիձեի հետ: Փաստորեն 1991թ. Իվանիշվիլին միաժամանակ ամուսնացել էր 2 կանանց հետ:

Պավլովան Իվանիշվիլիից ֆինանսական փոխհատուցում է պահանջում իր նույնականացման տվյալների օգտագործման համար: Մասնավորապես, ըստ նրա, Իվանիշվիլին եւ նրա քարտուղար Ստանիսլավ Պոլյակովը իր անունն օգտագործել են Ռուսաստանում «Ֆակտորիալ» ընկերությունը հիմնելու համար, որը գործել է 1994-2006թթ.:

Բացի այդ, անկախ լրագրող Վլադիմիր Իվանիձեի կողմից  փոխանցած փաստաթղթերի համաձայն՝ Պավլովան իբրեւ թե աշխատել է Ռուսաստանում Իվանիշվիլիի երկու բանկերում: Ըստ այդ կնոջ՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Այս պահին նախկին վարչապետը չի մեկնաբանել իր հասցեին հնչած մեղադրանքները, սակայն, ըստ վրացի փորձագետների, այս տեղեկությունն անպայման կօգտագործեն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ու նրա կուսակցության ներկայացուցիչները: