Չինական դատարանը անմեղ է ճանաչել 1996թ. մահապատժի ենթարկված 18-ամյա պատանուն, հայտնում է BBC-ն:

Մահապատժի ենթարկված երիտասարդը դատապարտվել էր Ներքին Մոնղոլիա շրջանի Հուհ-Հոտո քաղաքի տեքստիլ ֆաբրիկայի զուգարանում կնոջ բռնաբարության եւ սպանության համար: Դատավճիռը իրագործվել է 1996թ., սակայն 2005թ. սերիական մարդասպան Չժաո Չժիհունը ոստիկանությանը խոստովանել է, որ ինքն է իրականացրել այդ կնոջ բռնաբարությունն ու սպանությունը:

Բարձրագույն դատարանի որոշմամբ՝ անմեղ երիտասարդի ընտանիքին՝ որպես փոխհատուցում, 4850 դոլար կվճարվի: