ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ հարձակման հարցով ԱԺ արտահերթ նիստը կկայանա այսօր ժամը 18.30-ին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողներին հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նրա խոսքով՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը հավաքել են անհրաժեշտ 44 ստորագրությունները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել: