Բրազիլիայում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով առնվազն 44 մարդ է զոհվել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ուղեւորատար ավտոբուսը բախվել է բենզատարին: Ողբերգությունը տեղի է ունեցել Բրազիլիայի հյուսիս-արեւելյան Պիաուի նահանգի մայրուղիներից մեկում: Դեռեւս չպարզված պատճառներով, ավտոբուսը բախվել է բենզատարին, ինչի արդյունքում փոխադրվող վառելիքը հրդեհվել է:
Իշխանություններն առայժմ ուղեւորների հստակ թվի մասին տեղեկություն չունեն: Ողջ մնացած վարորդի խոսքով, ուղեւորները շուրջ 45-ն են եղել:




























