ԽՍՀՄ-ի  փլուզումից հետո ստեղծված կազմակերպությունները ոչ լիովին են իրենց արդարացնում: NEWS.am-ին տված հարցազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց «Մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսություն» հասարակական միավորման նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադաշ Տոկստոսունովան (Ղրղզստան):

«Դեռեւս այդ կազմակերպությունները իրենց իրական պատմական դերը չեն կատարում, մինչդեռ կարող էին: Մասշտաբային են, պերճաշուք, սակայն էությունը բովանդակությունից զուրկ է, եթե կարելի է այդպես արտահայտվել: Այնպիսի տպավորություն է, որ այդ կառույցները ստեղծել են հոգի եւ սիրտ չունեցող մարդիկ», - նշել է Ադաշ Տոկտոսունովան:

Հարցին, թե ԱՊՀ-ում ի՞նչն է իշխում՝ փոխադարձ ձգողականությո՞ւնը, թե վանողականությունը, նա արձագանքել է. «Ցավոք, դեռեւս երկրորդը»: