Դեկտեմբերի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գավառի Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ   նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, վարորդը «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով  Սարուխան գյուղից Գավառ քաղաք ընթանալիս` Հ. Աբրահամյան փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել հիշյալ տղամարդուն:

Կատարվում է քննություն: