Պակիստանի Փեշավար քաղաքում զինվորական ուսումնարանը գրաված «Թալիբան» շարժման զինյալների ոչնչացման գործողությունն ավարտված է: «Voice of America»-ի փոխանցմամբ, 6 ահաբեկիչ է ոչնչացվել: Հաստատության հարձակմանը մասնակցած հնարավոր այլ անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են:

Պակիստանյան որոշ լրատվամիջոցների համաձայն, հարձակվողների թիվը կարող էր հասնել 10-ի: Վերջին տվյալներով, ծայրահեղականների հարձակման արդյունքում 130 մարդ է զոհվել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 16-ին «Թալիբան» շարժման զինյալները գրավել են Պակիստանի հյուսիս-արեւելյան Փեշավար քաղաքի զինվորական ուսումնարանը: Որոշ տվյալներով, բոլոր զինյալները պայթուցիկներով մահապարտի գոտիներ են ունեցել: Նրանցից մեկը պայթեցրել է իրեն: Ենթադրվում է, որ շենքում շուրջ 500 աշակերտ եւ ուսուցիչ է եղել: