Կաբո Վերդե կղզում գտնվող Ֆոգու հրաբխի ժայթքման արդյունքում ավելի քան 1500 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով F8ance Press գործակալությանը:
Տվյալ պահին տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Իշխանությունները այլ գյուղերի բնակիչներին խորհուրդ են տալիս նույնպես նախապատրաստվել տարհանման:
Ֆոգու հրաբուխը, որի բարձրությունը 2900 մետր է, վերջին անգամ անցած շաբաթ է ժայթքել: Կաբո Վերդեն (մինչեւ 1986 թ.՝ Կանաչ Հրվանդանի կղզիներ) գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Աֆրիկայի արեւմտյան ափից 620 կմ հեռավորության վրա:




























