Ի սիզբանե Ռուսաստանի համար նախատեսված ֆիննական խոզի մսի համար մատակարարման նոր շուկաներ են գտնվել: Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի պարենային անվտանգության գործակալությունը, հաղորդում է GlobalMeatNews.com-ը:
Խոզի միսը ներկայումս արտահանվում է Վրաստան, իսկ Հայաստանի հետ գործարքը համապատասխան մարմինների կողմից ներկայացված է հաստատման: Դեպի Վրաստան արտահանումը սկսվել է այս տարվա սկզբին եւ մինչու օրս մատակարարվել է 150 տոննա: Սա պայմանավորված է այս տարվա սկզբին ԵՄ-ից խոզի մսի ներկրման ռուսական արգելքով:
Ֆինլանդիայի պարենային անվտանգության ավագ տեսուչը Իոնի Հաապենեն ասել է. «Ֆինլանդիայից Ռուսաստան խոզի մսի արտահանման ծավալներն այնքան մեծ են, որ անհրաժեշտ է արտահանման մի քանի երկիր գտնել: Գործակալությունը օպերատորներին օգնում է այլընտրանքային շուկաների փնտրտուքներում»:



























