Ղըրղզստանի հարավում 3,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Երկրաշարժի օջախը գտնվել է Օշ քաղաքից 37 կմ հարավ-արեւմուտք: Օշ եւ Կըզըլ-Կիյա քաղաքներում երկրաշարժը զգացվել է 3 բալ ուժգնությամբ:

Նախնական տվյալներով զոհեր եւ ավերածություններ չկան: